կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 05:01
Արցախ

Կզորակոչվեն նաեւ զոհված զինծառայողների միակ արու զավակները

Կզորակոչվեն նաեւ զոհված զինծառայողների միակ արու զավակները
ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն արժանացավ պաշտպանության նախարարի կողմից ներկայացված՝ Զինապարտության մասին օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրեց պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, լրացում է կատարվում վերոնշյալ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում, որի “բ” ենթակետով՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է: Նոր լրացմամբ, որը դեռ պետք է քննարկվի նաեւ Ազգային ժողովում, նշված անձինք զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության եւ նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց հետո հանձնում են ստուգարքներ, զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում պահեստազոր եւ վերցվում հաշվառման համապատասխան տարածքային զինկոմիսարիատում: