կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 17:00
Տարածաշրջան

Թուրքիայի մեջլիսում կստորացնեն Էրդողանին՝ ոտքի չկանգնելով

Թուրքիայի մեջլիսում կստորացնեն Էրդողանին՝ ոտքի չկանգնելով

Թուրքիայում վաղը կկայանա մեջլիսի հերթական նստաշրջանի առաջին նիստը, որի բացումը կիրականացնի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ Taraf-ի՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները որոշել են Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտնել. որոշել են լսել Էրդողանի ելույթը, իրենց կուսակցության հասցեին հնչեցված վիրավորանքի դեպքում արձագանքել, սակայն ոտքի չկանգնել Էրդողանի՝ սրահը լքելու ժամանակ, իսկ դա ստորացման նշան է:

Ընդդիմության այս որոշումը թուրքական կայքը «չտեսնված» է որակել: