|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում:
«Մտքեր ենք փոխանակել նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել: Ոչ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ: Մենք հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ ենք համարում: Որքան մեզ տեղեկացրել են մեր հայ ընկերները, այն մասին, թե ինչպես շարժվել առաջ, խոսք կգնա նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում, որը կայանալու է Մոսկվայում»,- ասաց Լավրովը: