կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 13:13
Քաղաքական

Եվրոպացիները գոհ են Հայաստանից

Եվրոպացիները գոհ են Հայաստանից

Այսօր «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահները համատեղ մամուլի ասուլիս տվեցին՝ ամփոփելով ԽՎ չորրորդ լիագումար նիստի արդյունքները:

 

Հեյդի Հաուտավան նշեց, որ աշխատանքները Հայաստանում գնահատում է գերազանց: Նա նշեց, որ այցելել է Ցեղասպանության հուշարձան, և կարևորեց, որ ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասանությանը վերաբերող բանաձևը:

 

Բորիս Տարասյուկն էլ նշեց, որ «Եվրանեսթ»-ի ԽՎ հաջորդ նիստը տեղի կուեննա 2017-ին Ուկրաինայում:

 

Հարց հնչեց, թե արդյո՞ք Հայաստանում սահմանադրական փոփոխությունները կնպաստեն ժողովրդավարության հաստատմանը:

 

Հեյդի Հաուտալան նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի ժողովրդավարական է, քան նախագահական կառավարման համակարգը: «Լավատեղյակ չեմ ձեր երկրի կառավարման համակարգը ինչպիսին է, բայց իմ երկրում՝ Ֆինլանդիայում, անցում կատարվեց ուժեղ նախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգի, և դա ավելի ժողովրդավարական էր»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին, Հաուտալան կարծիք հայտնեց, որ կարևոր է, որ Հայաստանը կարողանա ձևավորել քաղաքացիական հասարակություն, որտեղ, ի դեպ, ԶԼՄ-ները կարող են վերահսկող դերակատարում ունենալ: «Լակմուսի թղթի պես մեզ համար պարզ դարձավ, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ: Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց բախվել է Հայաստանը, երբ ստիպված է եղել մի կողմ դնել Ասոցացման համաձայնագիրը: Մենք գոհ ենք, որ նոր քննարկումներ են ընթանում Հայաստանի ու ԵՄ-ի միջև` նոր փաստաթղթի հետ կապված, որում տեղ կհատկացվի նաև քաղաքական մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին սոցիալական ու քաղաքացիական բարեփոխումների հարցով: