կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 10:15
Հասարակություն

Վայքի տարածաշրջանում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Վայքի տարածաշրջանում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը: Բուք է Վայքի տարածաշրջանում (Սարավանի հատվածում) և Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: