Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ կոչ է ուղղել Սահմանադրական դատարանին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կապակցությամբ, որում ասվում է.
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները լինելով սահմանադրության կետերին հակասող, վերստին վիճարկվում են սահմանադրական դատարանում: Համաձայն ՍԴ աշխատակարգային որոշման օրենքը վիճարկվելու է ս.թ. մարտի 31-ին:
Խնդիրը շարունակում է գտնվել հասարակության ուշադրության կենտրոնում գլխավորապես առկախված հարցերի տեսքով, քանի որ կառավարությունը հետևողական չի եղել սահմանադրական դատարանի նախորդ որոշմանը, իսկ սահմանադրական դատարանը մինչ այժմ չի հայտնել փոփոխության վերաբերյալ իր խոստացված դիրքորոշումը:
Այս հակասական իրավիճակը բխում է այն իրավական բացից, որը չի նախատեսում սահմանադրական դատարանի ընդունած որոշումների արդյունքի գնահատականը, որը ևս պետք է իմպերատիվ լինի օրենքը մշակողի համար: Կարևորելով գործի հանրային հնչեղությունը կոչ ենք անում սահմանադրական դատարանին քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով` ապահովելու գործընթացի մատչելիությունը և թափանցիկությունը: Նման դատավարությունների թափանցիկության աստիճանը իր անմիջական ազդեցությունն է ունենում հասարակության կողմից արդյունքների վստահելիության վրա:
Հարգանքներով, «Դ!ԵՄ ԵՄ» թիմ»