| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աղբյուրը՝ armeniangenocide100
Ռուբեն Սաքապետոյանի պատմությունը
Ադանա
13-ամյա Նարե Սաքապետոյանը ArmenianGenocide100.org-ում ներկայացրել է իր հոր տատիկի և պապիկի պատմությունը, ովքեր ծագումով Կիլիկիայի Ադանա քաղաքից են: Ռուբեն պապը եղել է հայկական լեգեոնի սպա և ֆրանսիական բանակի կազմում կռվել է թուրքերի դեմ:
«Հայրիկիս տատը և պապը ծագումով Կիլիկիայի Ադանա քաղաքից էին: Մեր մեծ Ռուբեն պապը, որի անունով կոչել են նաև իմ պապին, եղել է հայկական լեգեոնի սպա և ֆրանսիական բանակի կազմում կռվել է թուրքերի դեմ: Կիլիկիան հայաթափվել է երկու անգամ:
Առաջին անգամ արտաքսվելուց հետո հայերը վերադարձել են և Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակել Կիլիկիայի Անկախ Հանրապետությունը, որը, ցավոք, գոյություն է ունեցել ընդամենը 24 ժամ: Ֆրանսիացիների հեռանալուց հետո մեր նախնիները վերջնականապես լքել են Կիլիկիայի տարածքը…
Այնուհետև գաղթի երկար ու ձիգ ճամփաներ, որից հետո իմ մեծ տատը` Հայկուհին, հայտնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, իսկ մեծ պապս՝ կորցրել ծնողներին: Միայն տարիներ անց է նրա հայրը գտել իրեն Կիպրոսի որբանոցներից մեկում, իսկ մայրն ու փոքր քույրը զոհ են գնացել թուրքական յաթաղանին: Ի վերջո, իմ մեծ տատն ու պապը իրար են հանդիպել Լիբանանի Բեյրութ քաղաքում և ամուսնացել` սկիզբ տալով գերդաստանի մի նոր ճյուղի: 1946 թվականին նրանք ներգաղթել են Խորհրդային Հայաստան»: