Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-06 12:01
Հասարակություն

Կոտորածից 7 տարի անց մեծ պապս կնոջն ու դստերը գտել է Սիրիայում

Կոտորածից 7 տարի անց մեծ պապս կնոջն ու դստերը գտել է Սիրիայում

Վերոնիկա Ուլոհոջյանի պատմությունը
1895 թ.


Տաթևիկ Սայադյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մեծ պապի ընտանիքի պատմությունը: Այն ժամանակ, երբ Թուրքիան սկսեց հայերի, հույների և ասորիների էթնիկ զտումները, Տաթևիկի մեծ պապն աշխատում էր Միչիգանի Դետրոյթ քաղաքում: Նրա կինն ու դուստրերն այն միլիոնավոր մարդկանցից էին, որ ստիպված էին լքել իրենց տները:


«Շատ հայերի պես մայրիկիս ընտանիքը նույնպես գոյատևման մի զարմանալի պատմություն ունի: Մայրիկս ու Գլենդելում ապրող փոքր հորաքույրս պատմում էին այդ պատմությունները: Այն ժամանակ, երբ Թուրքիան սկսեց հայերի, հույների և ասորիների զտումները Կայսրությունից, իմ մեծ պապն աշխատում էր Միչիգանի Դետրոյթ քաղաքում: Նրա կինն ու դստրերն այն միլիոնավոր մարդկանցից էին, որ ստիպված էին լքել իրենց տները: Իր կնոջ և դստրերի հետ նրա փոքր քույրը նույնպես արտաքսվեց: Վերջինիս թուրքերն առևանգել էին: Դրանից հետո նրան ոչ ոք այլևս չէր տեսել: Հիշում եմ՝ մեծ հորաքույրս պատմում էր, որ նրա մայրը երբեք չէր մոռանում այդ աղջկան: Մայրիկիս տատիկը՝ Վերոնը, և հորաքույրը՝ Լիան, փրկվել էին, որովհետև Վերոնը կաթոլիկ էր: Քանի որ մեծ պապս գրիգորյանական քրիստոնյա էր, նրա քրոջն առևանգեցին: Երբ Վերոնը փորձում էր խանգարել նրանց, թուրք զինվորը, որը ծանոթ էր նրանց ընտանիքին, ասաց, որ Վերոնը հանգիստ պահի իրեն, եթե թուրքերը պարզեին, որ իր երեխայի հայրը կաթոլիկ չէ, այլ գրիգորյանական քրիստոնյա, նրա դստերը նույնպես կտանեին: Նրանք բոլորը թաքնվել էին նկուղում:


Նորածինը հիվանդ էր և հազում էր: Մեծ տատիկիս ասացին՝ կամ պետք էր սպանել երեխային, կամ էլ թողնել նրան: Նա ստիպված էր հեռանալ:

Ճանապարհին նա հանդիպեց մի թուրք աղայի, որը նրանց ներս թողեց: Նրա կինը, սակայն, չէր ցանկանում, որ իր տանը հայեր լինեին: Եվ նա կրկին հայտնվեց փողոցում՝ այդ քաոսային իրավիճակի կենտրոնում: Մի խումբ երիտասարդ ավազակներ սկսեցին հետևել նրանց, երբ մի թուրք ձիավոր փրկեց նրանց կյանքը՝ վախեցնելով ավազակներին: Մեծ տատիկս խնդրեց նրան վերցնել հայերին իր հետ, որպեսզի նրանք կարողանային փրկվել: Պարզվեց՝ ձիավորը մեծ տատիկիս աշխատակիցներից էր: Նա ասում էր, որ իր ձեռքերը չեն կարող սպանել մի մարդու, ում հետ նա հաց էր կիսել: Նորածին աղջիկը մահացել էր ճանապարհին: Վերոնն ու Լիան մի կերպ հասան Սիրիա: 1915-ի կոտորածներից 7 տարի անց մեծ պապս գտավ իր կնոջն ու դստերը Սիրիայում: 8 տարի անց Հալեպում ծնվեց պապիկս»: