Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ Կոտայքի` երկու տասնյակից ավելի համայնքապետեր մեկ օրվա ընթացքում դուրս են եկել ԲՀԿ-ից: Yerkir.am-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ են նրանք այդպիսի որոշում կայացրել և արդյո՞ք անդամագրվելու են այլ կուսակցության:
Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսևանյանը նշեց, որ չունի որոշում` այլ կուսակցությանը անդամագրվելու հետ կապված: Մեր հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ից նրա դուրս գալը, պատասխանեց. «Ոչ մի բանով, ուղղակի ուզում եմ անկախ մարդ դառնալ, համայնքի անկախ ղեկավար դառնալ»:
Զովք համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը նշեց, որ դեռ չի որոշել այլ կուսակցության անդամագրվել, նույնիսկ` չի մտածել այդ ուղղությամբ: Մեր հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ից դուրս գալը, պատասխանեց. «Որ բոլորը դուրս եկան, ինչո՞վ էր պայմանավորված: Վերջացավ էդ կուսակցությունը, մենք էլ դուրս եկանք»:
Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը խուսափեց հարցերին պատասխանել` ասելով. «Ես էս պահին շատ զբաղված եմ, իսկ ուրիշ կուսակցության անդամագրվելու ցանկություն չունեմ»:
Հացավան համայնքի ղեկավար Շավարշ Սարգսյանը նշեց. «Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել: Իմ ցանկությամբ եմ ԲՀԿ-ից դուրս եկել, չեմ ուզեցել մնալ, և վերջ: Այլ կուսակցության չեմ անդամագրվելու»: Հարցին` արդյոք ԲՀԿ-ից դուրս գալը կապված էր Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, պատասխանեց. «Իհարկե, այո»: Ճշտող հարցին` իսկ ի՞նչ կատարվեց իրականում, Շավարշ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, տեղյակ չեմ, բացարձակ չենք իմանում` ինչ ա կատարվել»:
Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանն ավելի ագրեսիվ էր. «Նման հարցերի ես չեմ պատասխանի, եկեք ստեղ, տեղում պատասխանեմ»:
Նշենք, որ համայնքապետերից շատերը պարզապես անջատում էին հեռախոսը` իմանալով, որ լրագրող է զանգահարել, կամ բոլոր հնարավոր միջոցներով խուսափում էին երկխոսության մեջ մտնել: