|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարտի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում հրդեհ է:
Նույն օրը, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 1989 թ. ծնված Անուշավան Հ.-ն և 1992 թ. ծնված Վաչագան Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի Մասիս կայարանի թիվ 10 հասցեում գտնվող ընկերության տարածքում (այրվել են շինությունում գտնվող թափոնները՝ մոտ 1.000 քմ, և շինության մոտակայքի ստվարաթղթե թափոնները՝ մոտ 4.000 քմ), ինչի հետևանքով Անուշավան Հ.-ն և Վաչագան Ա.-ն ստացել են թունավորում և տեղափոխվել հիվանդանոց: Նյութական վնասի չափը պարզվում է: Մեկնել է երեք մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին: Նախապատրաստվում են նյութեր: