|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության միջոցառումների շրջանակում Օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս բավականին ուշագրավ դեպք է բացահայտել Արարատի մարզում։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան: Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում ՕՀՎ Արտաշատի բաժնի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 38 դեպք, արդյունքում արձանագրվել է պետական բյուջե վճարման ենթակա շուրջ 8 միլիոն դրամ: Արձանագրված ապօրինի ձեռնարկատիրական դեպքերը գերակշռող են սպասարկման, արտադրության և առևտրի ոլորտներում: