|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մարտի 9-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի առաջամիջային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Լևոն Ժ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նրա հարազատները մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ վնասվածքներով եկել է տուն և ոչինչ չի կարողացել բացատրել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Պարույր Հ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: