Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեր նախարարն ունի գումար փողոցում պարանով կապված հաչացող կնոջ, շատրվանների վրա թավալ եկող կնոջ կերպարը ֆինանսավորելու համար, համասեռամոլների մասին ֆիլմ նկարահանելու համար, բայց գումար չունի ազգային երգ ու պարը ֆինանսավորելու համար: Ունենք նախարար, որն ընդգծված հակակրանք ունի «Հայոց լեզու», «Հայոց գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների նկատմամբ, ինչն անընդունելի է: Արայիկ Հարությունյանը պատվով ընդունում է համասեռամոլի, բայց պատվից ցածր է համարում իջնել վերևից և հարյուրավոր ուսանողների առաջ բացատրություն տալ»,– Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց է ՀՅԴ անդամ, հանրահավաքի մասնակից Գերասիմ Վարդանյանը:
Նա նաև անդրադարձավ ժամեր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ճեպազրույցի ընթացքում ՀՅԴ հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ նշելով, որ այս ամենը պետք չի կապել ինչ-որ կուսակցության հետ, սլաքներն ուղղել դեպի դաշնակցությունը:
«Սա ինչ-որ կուսակցության պայքարը չէ: Մեզ պետք է ազգային արժեհամակարգ ունեցող, ազգայինին առաջնահերթություն տվող, ազգային դիմագիծ ունեցող նախարար». – նշեց Գերասիմ Վարդանյանը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ԿԳՄՍ նախարարը անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնի հետ: