կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-20 14:03
Իրավական

Դանակահարություն. տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալ

Դանակահարություն. տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալ

Հուլիսի 18-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի և աջ ազդրի ծակած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 30/Ա շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել մոտ 36-ից 38 տարեկան տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1975 թ. ծնված Սասուն Ա.-ն է: Ըստ բժշկի տեղեկանքի` Սասուն Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սասուն Ա.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է 1960 թ. ծնված Գագիկ Ե.-ն, ով հուլիսի 18-ին, ժամը 21.40-ին, իր բնակության վայրից բերման է ենթարկվել քննչական բաժին:

Գագիկ Ե.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: