| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից այսօր ժամը 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։
Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ձեռքի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Ավետիք Մարտիրոսյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 10.50-ին նշված բուժհաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ Ավետիք Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: