Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանդակագործ Արթուր Գևորգյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև։
«Բաց նամակ ՀՀ օրվա ղեկավարին
Խաղաղության պայմանագիրը 18 թվին ու հիմա արմատապես տարբեր բաներ են, պայմանավորված 20 թվի պատերազմով, բայց անգամ հիմա, այդ պայմանագիրը կարող է լինել մի քանի սցենարներով և մի քանի տարբերակներով։
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը մենք պատկերացում կարող ենք կազմել։ Վերջին շապիկս էլ կուզի։
Բայց ի՞նչ կմնա մեզ այդ պայմանագրից հետո։
Մեզ ասելով ի նկարի ունեմ 1988-ի զարթոնքն ու հետևանքներն ապրած, մի ողջ կյանք Արցախի հանուն զրկանքների միջով անցած, ընկերներ կորցրած, զավակներ դաստիրակած, հանուն Արցախի ապրած մարդկանց։
Մեզ ասելով Արցախը չեմ տարանջատում։
Արդբեջանի նախագահը կարող է ենթադրել, թե մեր հասարակությունը առարկություն չունի ներկա իրականությանը, բայց դա խորապես այսպես չէ ու չի կարող լինել։
Պահանջում եմ հստակ բացատրություն տալ սեղանին դրված նախագծի, դրա ստորագրման հետևանքների և հեռահար ապագայում հայ ժողովրդի հնարավոր ակնկալիքների վերաբերյալ։
Կյանքում ամեն ինչ կարող է լինել։ Աշխարհը կարող է խառնվել իրար, բայց մի ողջ սերնդի գիտակից կյանքը անտեսել, 2 սերունդ զոհվածների սխրանքն ու անձնազոհությունը հաշվի չառնել, ոչ մեկը չի կարող։
Քանդակագործ Արթուր Գևորգյան»։