Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԲՀԿ-ականները շարունակում են լքել կուսակցությունը: Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե ԲՀԿ կուսակցությունը լքել են նաև պատգամավորներ Մուրադ Գուլոյանը և Աբրահամ Մանուկյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նշեց, որ նրանցից պաշտոնապես դիմում չի ստացել, ուստի չի կարող հաստատել այդ տեղեկությունը:
Հայտնի չէ, թե ինչպես են ԱԺ-ում շարունակելու իրենց գործունեությունը ԲՀԿ-ից համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները: Խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ն լքողները կստեղծեն պատգամավորական խումբ: Այդ խմբի ստեղծման աշխատանքներին, մեր տեղեկություններով, ակտիվորեն մասնակցում են նաեւ մի քանի հանրապետականներ, եւ շատ հավանական է, որ առաջիկայում այդ խումբը կայանա:
ԱԺ-ում իրենց հետագա գործունեության վերաբերյալ Yerkir.am-ը փորձեց զրուցել ԲՀԿ-ից դուրս եկած և համամասնական կարգով ընտրված պատգամավորներ Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Բազմասեր Առաքելյանի, Ռուստամ Գասպարյանի, Հարություն Ղարագյոզյանի, Աբրահամ Մանուկյանի հետ: Ինչպես եւ սպասում էինք, բացի Արագած Ախոյանից, մյուսները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:
Արագած Ախոյանը ներկայացրեց իր տեսակետը: Մեր հարցին, թե ինչպե՞ս է շարունակելու իր գործունեությունը ԱԺ-ում, նա պատասխանեց. «Դեռ սպասենք, տեսնենք` ինչ է լինելու: Նայած, թե ինչքան մարդ դուրս կգա ԲՀԿ-ից, հետո մի բան կմտածենք, դեռ ոչ մի բան հայտնի չէ»: Հարցին` այսինքն չի՞ բացառվում, որ ներգրավվի որևէ պատգամավորական խմբում, պատասխանեց. «Իհարկե»: