Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ մարտի 8-ին, Նիդերլանդներում ընթացող Եվորպայի առաջնությունում պայքրաի մեջ ներգրավվեցին Հայաստանը ներկայացնող Հարչիկ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը օդամղիչ հրացան ,10մ, 60 կրակոց վարժությունում: 63 տղամարդկանց պայքարում 18-ամյա Հրաչիկ Բաբայանը խոցել է 622,0 միավոր և գրավել 18-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Քրիստիան Լաուերը 614,8 միավորով գրավել է 54-րդ տեղը:
Այսքանով ավարտվեց Հոլանդիայի Արնհեմ քաղաքում տեղի ունեցող հրաձգության Եվրոպայի առաջնաությունը, որին մասնակցում էր 43 երկրի 521 մարզիկ, որից 11-ը Հայաստանի ներկայացուցիչներ էին: Հայ մարզիկները մասնակցում էին հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված էր Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական սաներից:
Հիշեցնենք, որ երեկ վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը հռչակվել էր Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:
Հավելենք, որ հայ հրաձիգները Երևան կվերադառնան մարտի 9-ին ժամը 01:30-ին: