Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում հունվարի 20-22-ը անցկացվելու է գնդակային հրաձգության` ՀՀ մեծահասակների առաջնությունը:
Առաջնությանը մասնակցելու է շուրջ 80 մարզիկ: Նրանք մրցելու են oդամղիչ հրացան 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), օդամղիչ ատրճանակ 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), վազող թիրախ 10 մ (տղաներ 30+30 կրակոց, աղջիկներ 20+20 կրակոց) և վազող թիրախ 10 մ խառը վազք (տղաներ՝ 2 x 20 կրակոց, աղջիկներ՝ 2 x 20 կրակոց) մրցաձևերում:
Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը հունվարի 24-ին 13-հոգանոց կազմով մեկնելու է Մյունխեն՝ միջազգային մրցաշարի մասնակցելու: Մյունխենում մեր պատվիրակությանը միանալու է նաև հավաքականի անդամ Քրիստիան Լաուերը, ով Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ներկայացրել է միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում: Հավաքականը Մյունխեն է մեկնելու գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ: