|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում, թիվ 57 ավտոբուսի սրահում, մի տղամարդ ուղևորուհու պայուսակից գողություն է կատարել, սակայն ուղևորները նրան բռնել են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Սայաթ Նովայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին, որը փորձել էր Վարսենիկ Ս.-ի պայուսակից գողանալ դրամապանակը: Կատարվում է հետաքննություն: