|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով այս պահին Բաղրամյան պողոտայում է, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ պողոտան փակելը լրացուցիչ անհարմարություններ է առաջացնում, միեւնույն է մարդիկ այլեւս ելք չունեն եւ ստիպված են այդ մեթոդներով պահանջել՝ կասեցնել սակագնի բարձրացման որոշումը:
Պատգամավորը նշեց նաեւ, որ ինչպես անցած գիշեր, այնպես էլ այս գիշեր պատրաստ է ցուցարարների կողքին լինել եւ աջակցել նրանց: Yerkir.am-ի հարցին՝ միգուցե պատգամավորների ներկայությունն է ապահովում խաղաղ մթնոլորտը պողոտայում, պատգամավորն ասաց, որ դա միանշանակ չէ: Դիտարկմանը, թե պատգամավորները անձեռնմխելի են, դա արդյոք դեր չի խաղում, Թեւան Պողոսյանը հիշեցրեց. 2013 թվականին հենց այս նույն վայրում էր, որ ինձ բռնեցին, մխեցին»: