|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայիսի 18-ին Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի ռմբակոծությունների ժամանակ զոհվել է Հարութ Մարգեյանը: Այս մասին հայտնել են Հալեպի լրատվական գրասենյակից:
Նույն օրը ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել են նաև Ալիս Պոյաճյանը, Հայկանուշ Միրզոյանը, Դալար Միրզոյանը, Նվարդ Մարգեյանն ու Անդրանիկ Մալաքյանը: Բուժում ստանալուց հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ Սիրիայում մայիսի 16-ին` ռազմական գործողությունների ժամանակ, Դեր Զորում զոհվել էր սիրիական բանակի զինծառայող Անդրանիկ Քահքեջյանը: