|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը Yerkir.am –ի հետ զրույցում, նշեց, որ ինքը տեղյակ չէ այն նորություններին, թե ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները քննարկո՞ւմ են խորհրդարանական խումբ (գործարար- պատգամավորներից կազմված) ձևավորելու հարցը։
Տեղեկացնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էր այն տեղեկությունը, թե ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները քննարկում են խորհրդարանական խումբ ձեւավորելու հարցը։
«Գործարար-պատգամավորների խումբ չի կարող լինել, որովհետև Սահմանադրության կոպիտ խախտում է հենց «գործարար-պատգամավոր» արտահայտությունը»,- նշեց Արագած Ախոյանը:
Մեր դիտարկմանը, թե երրորդ գումարման խորհրդարանում, ըստ էության, նման բան եղել է, պատգամավորը պատասխանեց. «Էն ժամանակ եղել է, հիմա չի կարող լինել: Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»:
Ուշագրավ է, որ ԱԺ պատգամավոր, միաժամանակ գործարար Արագած Ախոյանը մեզ հավաստիացրեց, որ եթե անգամ խորհրդարանում գործարար-պատգամավորների խումբ ձևավորվի, ինքը չի համալրի նրանց շարքերը:
Տեղեկացնենք, որ, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 15 հոդվածի, առնվազն 10 պատգամավոր կարող է ստեղծել պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին` իրենց ստորագրած հայտարարությունը: