|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր գումարած հերթական նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի 2010 թվականի դեկտեմբերի 10-ի «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արևիկ Պետրոսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 23 արձանագրությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Գուժ Ալեքսանդրի Մանուկյանի, Արթուր Ռաֆայելի Թամազյանի, Հայրապետ Փայլակի Հայրապետյանի, Սերգեյ Պապաշի Բագրատյանի ինքնաբացարկի մասին դիմումները և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում ընդունեց համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր գրանցել Արագած Անդրուշի Ախոյանին: Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաև փոփոխություններ ու լրացումներ կատարեց մի շարք որոշումներում:
Հիշեցնեք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արեւիկ Պետրոսյանը նշանակվել էր Սահմանադրական դարտարանի անդամ: