|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դեպի Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող զբոսաշրջային կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։
Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքևի հատվածում գտնվող այդ շինությունը՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին. հաղորդում է ermenihaber.am կայքը: