|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում ոմն Արթուր և Արմեն ծեծի են ենթարկել 1985 թ. ծնված Տիգրան Մ.-ին և տարել հեռախոսը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արմենը 1977 թ. ծնված Արմեն Մ.-ն է, որը, ըստ տուժողի հայտարարության, իրենից վերցրել է իր բջջային հեռախոսը, որից հետո Արթուրի ներկայությամբ վիճաբանության է բռնվել իր հետ, ձեռքով և ոտքով հարվածել դեմքին` քթի մասում պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: