կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-02-23 15:28
Հասարակություն

Թուրքական կառավությունը Ցեղասպանությունը սկսել է ապրիլի 24-ից առաջ

Թուրքական կառավությունը Ցեղասպանությունը սկսել է ապրիլի 24-ից առաջ

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության արխիվ

1915 թ., Երզնկա

 

 

Երզնկայի առաջնորդը Պոլսո Զավեն պատրիարքին ուղղված տեղեկագրում պատմում է, որ Երզնկայի շրջանում ջարդերը սկսվել են 1915-ի մարտին: Դրանով նա ուզում է ասել, որ  թուրքական կառավարությունը հայերի ցեղասպանությունը սկսել է ապրիլի 24-ից առաջ:

 

Աղբիւր՝  Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արխիւ, Պոստոն, ԱՄՆ

 

Այս ամսուան մեր փաստաթուղթը կը վերաբերի Հայկական Ցեղասպանութեան:

 

Արդարեւ Երզնկայի առաջնորդը ընդարձակ տեղեկագիր մը յղած է Պոլսոյ Զաւէն պատրիարքին: Տեղեկագիրը կը կրէ Մայիս 12, 1915 թուականը եւ կը գտնուի Հ.Յ.Դաշնակցութեան Պալքաններու Կեդրոնական Կոմիտէի թուղթերուն մէջ:

 

Երզնկայի շրջանին մէջ տեղի ունեցող թրքական հարստահարութիւններուն ու ջարդերուն մասին սահմռկեցուցիչ վկայութիւններ կան այս տեղեկագրին մէջ: Հոն կը նկարագրուին դէպքեր, որոնցմէ ոմանք տեղի ունեցած են 1915ի Մարտին, ինչ որ անգամ մը եւս ցոյց կու տայ, թէ Ապրիլ 24էն շատ առաջ արդէն թրքական կառավարութիuնը սկսած էր ցեղասպանական արշաւը հայերու դէմ:

 

Մեր արխիւներուն մէջ, այս փաստաթուղթը կը կրէ 882-9 կարգաթիւը: Կայ նաեւ տեղեկագրին մեքենագրուած օրինակը, զոր կը տեսնէք վարը՝ ձեռագրի նմուշին հետ միասին: Մեքենագրուած օրինակը բաւական մաքուր է եւ կարելի կարդալ առանց մեծ դժուարութեան: Մեզի ծանօթ չէ, թէ ո՞վ եւ ե՞րբ մեքենագրած է առաջնորդին ձեռագիր տեղեկագիրը: