Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ուլիս»-ն այսօր առաջին հաղթանակը տոնեց անցկացրած ստուգողական խաղերում:
Գագիկ Սիմոնյանի թիմը, մրցելով Ռուսաստանի առաջին լիգայի ներկայացուցիչ «Սախալին» թիմի հետ, առավելության հասավ 1:0 հաշվով: Հաղթանակ գնդակը խփեց Հովհաննես Գոհարյանը:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել այն ֆուտբոլիստները, ովքեր հանգստանալու և վերականգնվելու հնարավորություն էին ստացել մինչև «Ուֆայի» հետ հանդիպումը, որը կայացավ երկու օր առաջ: Խաղի ընթացքում «Ուլիսի» կազմում բազմաթիվ փոփոխություները տեղի ունեցան, և խաղալու հնարավորություն ստացան բոլորը:
Գագիկ Սիմոնյանը մեկնարկային կազմում ընդգրկել էր հետևյալ ֆուտբոլիստներին`
Արսեն Բեգլարյան,Ռադե Դուգալիչ, Իսամա Զեգրե, Ռադե Դուգալիչ, Իվան Մամախանով, Դենիել Օզբիլիս, Գալակտիոն Զոիձե, Անդրեյ Բելոմիցև, Վլադիմիր Պապիկյան, Գոոռ Օգանեսյան, Հովհաննես Գոհարյան:
Փոխարինման դուրս եկան` Գրիգոր Մելիքսեթյանը, Տիգրան Դավթյանը, Նիկա Պիլիևը, Իրակլի Գեպերիձեն, Իրակլի Չեժիան, Գեորգի Խուբուան, Կոնստանտին Մորոզովը: