կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-02-18 11:28
Հասարակություն

Թունավորվել էր լողանալիս

Թունավորվել էր լողանալիս

Փետրվարի 16-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով և անգիտակից վիճակում շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1980 թ. ծնված Սևակ Վ.-ին, ով ըստ հարազատների հայտարարության` թունավորումը ստացել է իրենց լոգարանում` լողանալիս:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սևակ Վ.-ն թունավորվել է լոգարանում` գազի արտահոսքից: Ըստ բժշկի տեղեկանքի` Սևակ Վ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: