Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոտուլիզմի հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում. հայտնում են առողջապահության նախարարությունից:
Մարտի 10-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի նոր դեպք` 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մորաքրոջ 2 երեխաների և հարևանի հետ (4 հոգով) մարտի 9-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված լոբու պահածո: Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, դժվարացած շնչառություն, կլման ակտի խանգարում: Հիվանդը մարտի 10-ի գիշերը ժամը 2-ին դիմել է Աբովյանի ԲԿ, որտեղից էլ գիշերը ժամը 3-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
«Արմենիա» ՀԲԿ-ում հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, նկատվում է դրական դինամիկա, բուժումը շարունակվում է:
Լոբու պահածո օգտագործած մյուս երեք անձանց մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ չկան: