կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 09:10
Տնտեսական

Էռնեկյանը հրաժարվե՞լ է ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից. «ՉԻ»

Էռնեկյանը հրաժարվե՞լ է  ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ արգենտինագայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից: Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են նաեւ «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանող տարածքները վաճառելու համար բավականին բարձր գին են առաջարկել, ինչին չի համաձայնել գործարարը:

Ի դեպ, ԱԳՆ շենքի գործարքը կատարվել էր ուշագրավ սխեմայով. Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՍՊԸ-ն գնելով ԱԳՆ շենքը պետք է այն դարձներ «Կեմպինսկի» բրենդի 5-աստղանի հյուրանոց:

Միաժամանակ, «Տանգո» ՍՊԸ-ն Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքում կառուցում էր հսկա համալիր, որը պետք է ԱԳՆ շենքի դիմաց փոխանցեր պետությանը, վերջինս էլ պետք է այնտեղ տեղակայեր մի շարք պետական գերատեսչություններ, այդ թվում ԱԳՆ-ն, Արդարադատության նախարարությունը եւ այլն:

Ու հիմա, փաստորեն, հրաժարվելով ԱՄՆ շենքը գնելու մտադրությունից, Էռնեկյանն «իրեն է պահում» վազգեն Սարգսյանի փողոցում կառուցված շենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: