|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, այնուամենայնիվ, մտադիր է արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների շենքը հյուրանոց դարձնել: Նման մտադրության մասին ավելի վաղ ևս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին:
ԱԳՆ-ի առաջին հարկում տեղավորված «Նոյյան Տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է դրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ բարերարը նեղվել է և գործընթացը կանգնեցրել: Այժմ նորից իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե Էռնեկյանը խաղաղվել է և մտադիր է, այնուամենայնիվ, հյուրանոցը կառուցել:
Ավելին, ասում են, թե արգենտինահայ գործարարը մտադիր է նաև մինչև օդանավակայան մետրո կառուցել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: