|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից։ Բանն այն է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը՝ ԱԳՆ-ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, չի պատկանում Էռնեկյանին։ ՀՀ կառավարությունն իր 2012թ. որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին՝ «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռք բերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։