|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ձայների` 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ում մերժվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց ՀՀԿ-ից մեկ երկու հոգու գործուղել Չիլի եւ տեսնել, որ նման համակարգ այնտեղ չկա, ինչպես պնդում է ՀՀԿ-ն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Բագրատյանի առաջարկությանը, խորհուրդ տվեց ավելի կարճատեւ գործուղում ՀՀԿ-ի համար: «ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ լրագրողներին բացատրելու է, թե ինչու են դեմ քվեարկում: Առաջարկում եմ, որ Գալուստ Սահակյանն իջնի փողոց եւ իրենց բացատրի, թե ինչու դեմ քվեարկեցին: Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրեք ժողովրդին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: