Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նա նշեց, որ մեկ տարի առաջ ԱԺ-ում հրապարակվեցին փաստեր, որոնք ցույց էին տալիս, որ 2013թ. հունիսի 2-ին Սյունիքի նախկին, հիմա արդեն գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ սպանել է Ավետիք Բուդաղյանին:
«Հիմնավորել եմ նաև, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստերը: Այս ամենը լայնորեն հայտնի է հանրությանը: Բոլորին է հայտնի, որ այդ սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով: Մամուլում տասնյակ հրապարակումներ են եղել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի տասնյակ լկտիությունների ու հանցագործությունների մասին, և հիմա ձեր կառավարությունը նրան կրկին նշանակում է Սյունիքի մարզպետ: Որպես օրենսդիր մարմնի բարձրագույն ներկայացուցիչ` կարո՞ղ եք ասել, թե ինչ եք ուզում ասել այս նշանակոմով: Սյունեցիներից մեկին ֆիզիկապես ոչնչացրածին նշանակելով մարզպետ` կարո՞ղ ենք արձանագրել, որ ամենաբարձր մակարդակով Սյունիքի մարզպետին տալիս եք արտոնագիր` Հայաստանի այլ տարածքներում սպանություններ և այլ լկտիություններ անելու համար»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ հարցը կապ չունի օրակարգի հետ, և որ պատգամավորն այդ հարցը պարզապես հնչեցնում է, որ ժողովուրդը լսի: