|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Yerkir.am-ի թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ այսօրվա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՀՅԴ դիտորդները տարբեր ընտրատեղամասերում արձանագրել են մի շարք խախտումներ:
Շուրջ տասը հոգանոց խմբերով Ստեփանակերտի մի քանի ընտրատեղամաս են այցելել մարդիկ, ովքեր ԼՂՀ-ում քվեարկելու իրավունք չեն ունեցել: Նրանք ուրիշի անձնագրերով փորձել են քվեարկել, սակայն ընտրախախտում անելու փորձը կանխվել է, և նրանց թույլ չի տրվել քվեարկել:
Նշենք նաև, որ ևս մեկ խախտում է արձանագրվել Մարտունու ընտրատեղամասերից մեկում: Ընտրախցիկում գտնվող անձը քվեարկությունից հետո բարձրաձայն ասել է, թե ում է ընտրել: Այդ քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր: