կարևոր
3784 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 13:49
Քաղաքական

«Հայ-քրդական հարաբերություններն ապականելու մեղադրանքն անհիմն է». Գեղամ Մանուկյանը՝ հնարավոր մեղադրանք առաջադրելու մասին

«Հայ-քրդական հարաբերություններն ապականելու մեղադրանքն անհիմն է». Գեղամ Մանուկյանը՝ հնարավոր մեղադրանք առաջադրելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ենթադրվում է, որ հայ-քրդական հարաբերություններն ապականելու մասին մեղադրանք ներկայացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։

«Առնվազն գոնե գիտեմ, որ դրանից ավելի անհեթեթ մեղադրանք իմ նկատմամբ չի կարող լինել։ Կարող էր օրինակ՝ հայ-թուրքական հարաբերություններում թշնամանք սերմանելու մեղադրանքը ներկայացվել, բայց հայ-քրդական հարաբերություններն ապականելու մասով մեղադրանքն անհիմն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ որպես վկա մոտ երկու ամիս առաջ հարցաքննվել է ազգությամբ քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով։

Հիշեցնենք, որ երկու քրդերը 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ հայտնվել Թուրքիայի տարածքում։ Այդ դեպքի մասին բարձրաձայնել էր նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։