|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական մանդատից զրկվել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Լեյլա Գյուվենը (Հաքքարի) և Մուսա Ֆարիսօղուլլարըն (Դիարբեքիր) ու քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն։
Բերբերօղլուն «քաղաքական և ռազմական լրտեսության նպատակով պետական անվտանգության կամ ներքին և արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից գաղտնի փաստաթղթերը գաղտնազերծելու» մեղադրանքով դատապարտվել է 5 տարի և 10 ամիս ազատազրկման։
Քրդական կուսակցության համար ձերբակալությունները նորություն չեն։ Դիարբեքիրի Ծանր հանցագործությունների երկրորդ դատարանի որոշմամբ «զինված ահաբեկչական կազմակերպության անդամակցության» մեղադրանքով Ֆարիսօղուլլարըն դատապարտվել է 9, իսկ 2019 թ. Աբդուլլահ Օջալանի նկատմամբ կիրառվող խիստ սահմանափակումները վերացնելու նպատակով 200 օրից ավել հացադուլ հայտարարած Գյուվենը 6 տարի ազատազրկման։