|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Տեղեկացրել էինք, որ փետրվարի 9-ին Երևանի բնակչուհի Աննա Բադալյանը սեփական բնակարանում փորձել էր այրել իրեն և որդուն:
Yerkir.am-ին Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնից տեղեկացրին, որ կինը գիշերը մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով: Նա 4-րդ կարգի այրվածքներ էր ստացել, մարմնի 70 տոկոսը այրված էր:
Աննա Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել էր իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու գլխին։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել էր բնակարանը: Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս էինն բերել բնակարանից։