կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 10:35
Հասարակություն

9-ամյա որդուն ու իրեն հրկիզած Աննայի ամուսինը չի ուզում զբաղվել կնոջ հուղարկավորությամբ

9-ամյա որդուն ու իրեն հրկիզած Աննայի ամուսինը չի ուզում զբաղվել կնոջ հուղարկավորությամբ

Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած եւ հիվանդանոցում մահացած 47-ամյա Աննա Բադալյանի ամուսինը՝ Կարեն Նահապետյանը, չի ցանկանում զբաղվել կնոջ հուղարկավորությամբ։ Այս մասին փետրվարի 11-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աննա Բադալյանի ամուսինը՝ Կարեն Նահապետյանը։

 

«Ընկերներս ասում են, որ ես պիտի կազմակերպեմ թաղման արարողությունը, բայց հիմա ինձ միայն իմ երեխայի առողջությունն է հետաքրքրում, ես միայն այդ հարցով եմ զբաղվում, չգիտեմ՝ ոնց է լինելու»,- ասել է նա։

 

«Կարեն Նահապետյանն նշեց, որ Աննան քույր, եղբայր չունի, մայրը մահացել է, հայրը վաղուց բաժանված էր, նրա հետ Աննան կապ չուներ, միայն մի քանի հեռու բարեկամներ ունի, որոնց հետ իր կապերը վաղուց խզել է։

 

Մահացած Աննայի ամուսնու քույրը՝ Կարինե Նահապետյանը, կայքի հետ զրույցում ասաց, որ երեխան իրենցից չի հարցրել մոր մասին, սակայն եթե հարցնի էլ, առայժմ չեն ասի, որ մայրն արդեն մահացել է։

 

«Երեխային հարցրեցի՝ կգա՞ս մեզ հետ ապրես, ասեց՝ հա, հետո էլ հարցրեց՝ ինձ չե՞ս ծեծի, ասեցի՝ դե գիտես, որ չէ»,- պատմեց Կարինե Նահապետյանը»,- կարդում ենք կայքում:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: