Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանը պատասխանել է թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային դիվանագիտական խողովակներով․ վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը:
«Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն։ Պատճառն այն է, որ Հայաստանն իր հրապարակային ու դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, ու Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է»,- ասաց Փաշինյանը:
«Եթե սխալվում ենք, թող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրվածություն ցուցաբերի: Պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա. սա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը»,- ասաց նա: