կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 12:50
Իրավական

Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործով կասկածյալներ չկան

Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործով կասկածյալներ չկան

ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի համախոհները հայտարարում են, որ նրա առևանգման վայրում առկա են տեսանկարահանող սարքեր: Այսօր էլ նրա եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը, ասաց, որ դրանք, նախքան Արտակի հայտվելը, ոստիկանությունն առգրավել էր, և այժմ նախաքննական մարմինն ուսումնասիրում է: Տեղեկությունը պաշտոնապես ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեին, որի վարույթում այժմ քննվում է գործը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ այս գործով Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող: Այս պահին որպես կասկածյալ ներգրավված անձինք չկան, ուստի, քննության շահերից ելնելով, այլ մանրամասներ հարապարակել չեն կարող: Խորհրդականը միաժամանակ նշեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: