|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քաղաքացիական ավիացիայի վարչության հրապարակած տվյալների համաձայն` 2015-ի հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են մոտավորապես 134 հազար ուղևորի, ինչը շուրջ 1 տոկոսով ավելի է` 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Այս տարվա հունվարին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել է 69.000 ուղևոր և ժամանել ընդամենը 64.000-ը, այսինքն` մեկ ամսվա տվյալով` 5000 ուղևոր չի վերադարձել Հայաստան:
Վարչությունը հրապարակել է մեկ այլ ցուցանիշ, համաձայն որի` Հայաստանից 2015-ի հունվարին օդային ճանապարհով առաքվել է 240 տոննա բեռ, ինչը ավելի քան 3 անգամ քիչ է 2014-ի հունվարի ցուցանիշից: Ներմուծված բեռների քանակը նույն ժամանակահատռվածում 189 տոննա է եղել` 2014-ի հունվարի համեմատ: