|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ բողոքի ցույց է անցկացվել Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանատան մոտ:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայերի, քրդերի և եզդիների մասնակցությամբ ցույցը վերածվել է ծեծկռտուքի, երբ էրդողանամետ խմբերը հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:
Բախումների հետևանքով վիրավորվել է ինը մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առնվազն մեկը ծանր վիճակում է:
Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալվել: