Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և արգացում» կուսակցության Այնթապից պատգամավոր Շամիլ Թայյարը հյուրընկալվել է «հանրային կարծիք» ծրագրին:
Ըստ milliyet-ի` Էրդողանի կուսակիցը մի շարք հայտարարություններ է արել:
«Ծրագրեր են իրականացնում` առանց Էրդողանի Թուրքիա կերտելու համար: Ամեն ինչ անում են, որպեսզի նրան քաղաքական դաշտից վերացնեն: Այդ ուղղությամբ առաջին քայլը նրան նախագահի թեկնածությունից ետ պահելն է: Երկրորդը` ստիպել, որ քաղաքականությունից հեռանա: Եթե կարողանան այսքանը իրականացնել, ամենաուշը 2015-ի սկզբին` Թուրքիան առանց Էրդողանի կմնա: Բայց նույնիսկ չեն համբերում մինչը 2015-ը, ասում են` «արագ հեռացի»: Գեզի այգու ժամանակ չկարողացան դա անել: Դեկտեմբերի 17-ին` նույնպես: Իրենց նպատակին ինչ-որ չափով հասան, սական ոչ ամբողջովին». ասել է Թայյարը: