Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: