Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի դիվերսանտներ` Դիլհամ Ասկերովի եւ Չինգիզ Գուլիեւի փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը եւ Արկադի Իսրայելյանը հայտնել են, որ իրենց պաշտպանյալները մտադիր են բողոքարկել Արցախի դատարանի` իրենց հանդեպ կայացրած դատավճիռները Արցախի Վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ Արցախի սահմանը դիվերսիոն գործողություններ ծավալելու նպատակով ապօրինաբար հատած հիշյալ ադրբեջանցիները ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել են, համապատասխանաբար, ցմահ եւ 22 տարվա ազատազրկման: Փաստաբանները նշել են, որ իրենց պաշտպանյալների բողոքարկման հիմքն այն է, որ որոշ անհամաձայնություններ ունեն` կապված իրենց դատապարտած դատարանի դատավճռի հետ:
Կասկածից վեր է, որ Արցախի Վերաքննիչ դատարանն անփոփող կթողնի ադրբեջանցիների դատավճիռը, եթե, իհարկե, 22 տարի ազատազրկման դատապարտվածի համար ավելի խիստ պատիժ չսահմանի: Եվ կասկածից վեր է, որ ադրբեջանցի դիվերսանտներն այս ամենը չեն հասկանում:
Իրականում` այս պատմության մեջ մի խիստ ուշագրավ հանգամանք կա, փաստորեն, ադրբեջանցիներ Ասկերովը եւ Գուլիեւը ճանաչում են Արցախի դատարանը, հետեւաբար` Արցախի արդարադատությունը, հետեւաբար` Արցախի Հանրապետությունը: Այս հանգամանքը նշանակում է, որ ադրբեջանցիները գիտակցել են, որ իրենք հատել են այլ պետության սահման եւ դա արել են ապօրինաբար, հետեւաբար, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Այնպես որ` երբ ասում ենք` Ադրբեջանը չի ճանաչել Արցախի անկախությունը, նկատի չունենք` Չինգիզ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին, նրանք ճանաչում են:
Հովիկ ԱՖՅԱՆ