|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գյումրու սպանդի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Նա նշեց, որ լայնորեն քննարկվող թեմաներից մեկը այն է, որ համաձայնագրերը մեկնաբանվում են տարակերպ` թե' ռուսական, թե' հայկական դաշտում: Ըստ պատգամավորի` համաձայնագիրը հնարավորություն է տալիս ստեղծելու աշխատանքային խումբ, արդյո՞ք քննարկվել է այդ հնարավորությունը:
«Ի՞նչ սխեմաներ եք պատրաստում, որ հասարակության մտահոգություններն ու ենթադրությունները չդառնան համոզմունք, որի արդյունքում կվարկաբեկվի ամբողջ գործընթացը` սկսած հանձնման հարցից, վերջացրած ապագա դատավարություններով: Եվ հանուն ո՞ր պետության է կայացվում դատավճիռը այս ոճրագործության մասով»,- հարցրեց պատգամավորը:
Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ պայմանագրերի տարբեր մեկնաբանման հետ կապված ինքը ո'չ խնդիր է տեսնում, ո'չ էլ նման փաստ: Իսկ մնացած հարցերին գլխավոր դատախազը պատասխանեց բարդ, անհասկանալի և ոչ հստակ: