|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանգիրը կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Կադիո Դիդիե Բորիսի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:։
25-ամյա պաշտպանը «Շիրակ»-ում հանդես էր գալիս 2012թ. մարտից, որը ուժի մեջ էր մինչեւ 2015թ. հուլիսի 31-ը։ 2014թ. ապրիլի 1-ից մինչեւ նոյեմբերի 23-ը Բորիսը վարձավճարով հանդես էր գալիս ղազախական «Ժետիսու» ակումբում։
Հիշեցնենք, որ Կադիո Դիդիե Բորիսը «Շիրակ»-ի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր (2012), Հայաստանի չեմպիոն (2012/13) եւ Սուպերգավաթակիր (2013), ինչպես նաեւ մասնակցել է Եւրոպա լիգայի եւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերին։: