|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը. գրում է glamurchik.tochka.net-ը:
«Չի կարելի թույլ տալ, որ սովորական կենցաղային հանցագործությունը, որոնք Ռուսաստանում հազարներով են տեղի ունենում, կռվեցնի Ռուսաստանին և Հայասատանին: Դիմում եմ իմ բոլոր հայրենակիցներին` հեռու քշեք բոլոր մայդանամոլներին` ընդհուպ մինչև Լվով»,- ասել է նա:
Քիչ առաջ, սակայն, Գարիկ Մարտիրոսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ Գյումրիում կատարված ողբերգության վերաբերյալ որոշ կայքերում և սոցիալական ցանցերում իր անունից կեղծ մեկնաբանություններ են տարածվում, և որ նման մեկնաբանություն ինքը չի արել: «Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը, ոճրագործը պետք է կրի իր պատիժը»,- նշել է նա: